«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը ՀՀ-ում գրանցել է իր երրորդ ինքնաթիռը, բայց ոչ թե մարդատար, այլ բեռնատար: Դեկտեմբերի 14-ին ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցվել է այս օպերատորի Boeing 737-300SF տիպի բեռնատար օդանավը, որը ստացել է EK-73750 գրանցումը: Այդ մասին հայտնել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կայքից:
Ավիաընկերությունն ունի ևս 2 հատ Beoing 737-300, որոնք, սակայն, մարդատար են (գրանցումները՝ EK-73730 և EK-73740):
1998 թ. թողարկված բորտը նախկինում շահագործվել է Մալթայում, Իտալիայում, Նոր Զելանդիայում և Բահրեյնում (EK-73730-ն ու EK-73740-ն արտադրվել են 1995 թ.): Ընդ որում՝ օդանավը մինչև 2015 թ. եղել է մարդատար, սակայն հետո ձևափոխվել է բեռնատար տարբերակի: հայտնում է «Հետքը»։
EK-73750-ը մինչև 2024 թ. հոկտեմբերի վերջին Երևան տեղափոխվելը շահագործվել է Բահրեյնի Texel Air ավիաընկերության կողմից: Հայաստանում դրա գրանցումը վավեր է մինչև այս տարվա սեպտեմբերի 5-ը: Օդանավի սեփականատերը, ըստ planespotters.net հարթակի, իռլանդական K2 Aviation Partners լիզինգային ընկերությունն է (նախկինում՝ Kahala Aviation Leasing):
Այսպիսով՝ «Արմենիա Էյրվեյզը» ներկայում միակ հայկական ավիաընկերությունն է, որն ունի թե մարդատար, թե բեռնատար ինքնաթիռնե8, սակայն, այս պահին EK-73750-ը չունի թռիչքային պիտանիության սերտիֆիկատ, ինչը նշանակում է, որ առայժմ թռիչքներ կատարելու իրավունք չունի:
EK-73730 և EK-73740 գրանցումներով բորտերին, ապա վերջիններս ներկա պահին իրականացնում են չվերթեր Երևան-Թեհրան-Երևան երթուղով:
Ավիաընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին, բայց կոմերցիոն թռիչքները սկսել է միայն 2019-ից: Ընկերության անմիջական սեփականատերը երևանյան «Եվրո Էքսփրես» ՍՊԸ-ն է, որի բաժնետերերն են ՀՀ քաղաքացի Հորմոզ Գոլազիզի Դարբեռուդին (51 %) և Ուզբեկստանի քաղաքացի Զերա Աբլյալիմովան (49 %): Վերջինս նաև ընկերության տնօրենն է: