20 հունվարի 2025 - 12:58 AMT
«Երևան ավտոբուսում» դեռևս 115 վարորդի թափուր հաստիք կա

«Երևան ավտոբուսում» վարորդների թափուր հաստիքների համալրման գործընթացն ակտիվորեն շարունակվում է՝ 110 վարորդ արդեն ընդունվել է աշխատանքի, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Սակայն դեռևս 115 թափուր հաստիք մնում է: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է ընկերության տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։