2024թ.-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ստեղծվել է մոր և մանկան համար նախատեսված բաժանմունք՝ բաղկացած երեք առանձին խցից, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ներկայիս խցերի և կացարանների սանհանգույցներն ու լոգարանները համապատասխանեցվել են հղի կանանց ու մինչև երեք տարեկան երեխաների հատուկ պահանջներին։ Դրանք ապահովված են տաք ջրով, զուգարանակոնքով հագեցած սանհանգույցով և լոգարանով։