20 հունվարի 2025 - 18:04 AMT
Եղանակային պայմանների պատճառով Երևան–Կապան չվերթը չի իրականացվել

Հունվարի 20–ին Երևան–Կապան չվերթը չի իրականացվել։ Թռիչքի չեղարկման պատճառը եղել են եղանակային անբարենպաստ պայմանները։ Այդ մասին ասել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, հայտնում է Sputnik Արմենիան։

«Առավոտյան բավականին մառախլապատ էր, չվերթը տեղափոխվել է չորեքշաբթի՝ հունվարի 22–ին»,– ասել են կոմիտեից։

Երևան–Կապան–Երևան չվերթը կատարվում է տեսողական թռիչքների կանոններով, ինչը պահանջում է բարենպաստ եղանակային պայմաններ։ Անբարենպաստ եղանակի դեպքում թռիչքն անխուսափելիորեն չեղարկվում է։

Երևան–Կապան–Երևան չվերթները կատարվում են շաբաթական երեք օր՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ։