21 հունվարի 2025 - 11:18 AMT
Հունվարի 21-25-ը տեղումներ չեն սպասվում, Շիրակում, Գեղարքունիքում գիշերը կլինի մինչև–20

Հունվարի 21-25-ը Երևանում և մարզերում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

Հյուսիսարևմտյան քամու արագությունը կկազմի 2-5մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։ Ամենացածր գիշերային ջերմաստիճանները կգրանցվեն Շիրակի մարզում՝ մինչև-20, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային շրջաններում՝-19, Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ -17։

Երևանում հունվարի լույս 22–ի գիշերը սպասվում է մինչև -7 աստիճան, իսկ 22–ի ցերեկը՝ մինչև +5։