Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այդ մասին ասվում է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։
Նշվում է, որ ԵՄ պատվիրակության անդամները մանրամասն տեղեկություններ են ստացել Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ և քննարկել ընթացիկ համագործակցության ծրագրերը:
Քննարկվում է ՀՀ–ում տեղակայված ԵՄ առաքելության ժամկետը կրկին երկարացնելու հարցը։ Դրան դեմ են արտահայտվում Ադրբեջանն ու ՌԴ–ն։