21 հունվարի 2025 - 13:18 AMT
ԱՄՆ–ն դադարեցնում է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը․ Թրամփը հրամանագիր է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին, երդմնակալությունից հետո, ստորագրել է կատարողական հրամանագիր, որով նախատեսվում է սահմանափակել ծննդյան իրավունքի հիման վրա քաղաքացիություն տրամադրելու հնարավորությունը, հայտնում է Արմենպրեսը։

«Ծննդյան իրավունքով քաղաքացիություն տրամադրելը պարզապես անհեթեթություն է», – ընդգծել է ԱՄՆ նոր նախագահը։

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները միակ պետությունն է, որտեղ այդպիսի կարգ է գործում։

Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի է ունեցել հունվարի 20-ին։

Photo. AP