Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով կլինի Շվեյցարիայում։ Նա մասնակցելու է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին:
Այցի շրջանակում վարչապետը կմասնակցի պանելային քննարկման, երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:
Դավոսում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին տեղեկություն չի հաղորդվել: ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել են Կազանում: