23 հունվարի 2025 - 15:54 AMT
Կառավարությունը $45․3 մլն վարկ կվերցնի առողջապահության ոլորտի բարելավման համար

Կառավարությունը 45․3 մլն դոլար վարկ կվերցնի Ասիական զարգացման բանկից առողջապահության որակի բարելավման ծրագրի շրջանակում։ Գործադիրը հաստատել է վարկային համաձայնագիր ստորագրելու որոշումը։

Վարկային միջոցները կուղղվեն առողջապահական հաստատությունների կառուցմանը, ծառայությունների որակի գնահատման գործընթացների թվայնացմանը, բուժհաստատությունների լիցենզավորման բարեփոխումներին, մարդկային ռեսուրսների զարգացմանը և էլեկտրոնային առողջապահության համակարգի ընդլայնմանը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ առողջապահության ոլորտում բուժսպասարկման որակի բարելավումը պահանջում է համալիր բարեփոխումներ՝ ներառելով սարքավորումների, ենթակառուցվածքների և մարդկային ռեսուրսների արդիականացում։