23 հունվարի 2025 - 16:04 AMT
Դատախազությունը նոր մեղադրանք է առաջադրել Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով

Գլխավոր դատախազությունը նոր մեղադրանք է ներկայացրել «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ կապված 2008 թվականի Մարտի 1-ի գործի հետ։ Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները գերազանցելու և ուժի կիրառմամբ դրանք անցնելու համար։

Հակակոռուպցիոն դատարանում ընթացող նիստին մասնակցում են նաև երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետԱրմեն Գևորգյանը, հայտնում է «Ազատությունը»։

Երեք տարի առաջ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվել էին, սակայն Վճռաբեկ դատարանը բեկանել է այդ վճիռը և գործն ուղարկել նոր քննության՝ Հակակոռուպցիոն քրեական դատարան։

2008 թվականի հետընտրական իրադարձությունների արդյունքում 10 մարդու կյանք խլած իրադարձությունների կապակցությամբ Քոչարյանին և մյուսներին մեղադրանք էր առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։ Սակայն նրանց փաստաբանները պնդում էին, որ այդ հոդվածը հակասահմանադրական է։ Սահմանադրական դատարանն էլ հաստատել էր այս պնդումը, ինչից հետո գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը արդարացրել էր ամբաստանյալներին։

Այդ ժամանակ գլխավոր դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշել էր, որ հակասահմանադրական հոդվածի ճանաչումը չի ազատում Քոչարյանին և մյուսներին պատասխանատվությունից՝ կապված 2008-ի մարտյան իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական հետևանքների հետ։