23 հունվարի 2025 - 18:24 AMT
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Փաշինյանին․ Ողջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն խթանելու ջանքերը

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր Մարկ Ռյուտեի հետ։ Հանդիպմանը X-ի իր էջում անդրադարձել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նա նշել է Հարավային Կովկասի տարածաշրջանի կարևորությունը։

«Լավ քննարկում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Դավոսում՝ ՆԱՏՕ-Հայաստան երկխոսությունը և համագործակցությունը շարունակելու մասին։ Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է մեր գլոբալ անվտանգության համար։ Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը նպաստելու ջանքերը»,-ասվում է գրառման մեջ։

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, հետ երկօրյա աշխատանքային այցով Շվեյցարիայում է՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: