Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ շփման։
Նա հավելել է, որ հնարավոր զրույցի մասին տեղեկատվությունը ժամանակին կտրամադրվի, երբ Վաշինգտոնից համապատասխան ազդանշաններ ստացվեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Reuters գործակալությունը հաղորդել էր, թե Թրամփը ցանկություն է հայտնել «անմիջապես» հանդիպել Ռուսաստանի նախագահին։ ԱՄՆ-ի ղեկավարը նաև պնդել էր, որ ազդանշաններ է ստանում Վլադիմիր Պուտինի պատրաստակամության վերաբերյալ՝ անձնական հանդիպում անցկացնելու։
«Լսեք, Պուտինը պատրաստ է, մենք սպասում ենք ազդանշանների, բոլորը պատրաստ են։ Հետևաբար այստեղ դժվար է գուշակել։ Երբ ինչ-որ բան լինի, եթե լինի, մենք ձեզ կտեղեկացնենք», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք պետք է սպասել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների շփմանը առաջիկա հանգստյան օրերին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստանձնել է իր լիազորությունները հունվարի 20–ին։