2025 թվականի հունվարի 24-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBB2SER3 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․
· Ընդհանուր ծավալը – 5 մլն ԱՄՆ դոլար
· Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը – 4.75 %
· Շրջանառության ժամկետը – 27 ամիս
· Արժեկտրոնի վճարում – եռամսյա պարբերականությամբ
· Մարման ամսաթիվ – 24 ապրիլի 2027թ․
Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2025-ի հունվարի 24-ից մինչև 2025 թվականի մարտի 28-ը ներառյալ։ Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի 28-րդ թողարկումն է և 2025թ․-ի առաջին տրանշը։
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):
Պարտատոմսերի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինիIdram&IDBankհավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։
Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարելի է տեսնել անցնելով հղումով։
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 06 նոյեմբերի 2024թ. թիվ 1/420 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալIDBank-ի պաշտոնական կայքում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։