2024թ. ՀՀ-ում հաշվառված «վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդություն» ունեցող տարեկան մոտ 1000 պացիենտի անխափան տրամադրվել են հակավիրուսային նորագույն դեղեր` անվճար կարգով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Դեղերով ապահովվել են այդ թվում` ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվող, զուգակցված վարակներ (ՁԻԱՀ, ՄԻԱՎ, տուբերկուլոզ) ունեցող պացիենտները։
Նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ 2020-2024թթ. ընթացքում բուժում է ստացել 3298 պացիենտ, որոնցից 95%-ը` մոտ 3133 պացիենտ, լիովին բուժվել է:
«2025 թվականին դեղապահովման ծրագիրը շարունակելու ենք»,- գրել է նախարարը։