25 հունվարի 2025 - 16:34 AMT
Հաղթանակ կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Հունվարի 25-ին՝ կեսգիշերից (ժամը 24:00) մինչև հունվարի 26-ը՝ առավոտյան 06:00-ն, Հաղթանակ կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Դա պայմանավորված է ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքների շրջանակում։