Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության ղեկավար Բրիս Ռոքֆոյը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կարևոր հարցեր։
Նրանք ընդգծել են հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի կարևորությունը։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային արդիական խնդիրների վերաբերյալ՝ շեշտադրելով երկկողմ կապերի շարունակական զարգացումը։