Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի որոշմամբ՝ 2024-ի նոյեմբերից մինչև 2025-ի հունվարի 27-ն ընկած ժամանակահատվածում երեք նոտար օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հիմքով ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։
2 նոտարի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը, իսկ 1-ի նկատմամբ՝ «խիստ նկատողություն», հայտնում է նախարարությունը։