Հայաստանում հսկողության ենթակա նյութերի ցանկում կավելանան նոր տեսակի սինթետիկ թմրամիջոցներ։ ՆԳՆ առաջարկով լրացումներ կարվեն կառավարության համապատասխան որոշման մեջ։
Նոր հավելվածի համաձայն՝ ցանկում ներառվելու են հետևյալ նյութերը․ MDMB(N)-018 (մեթիլ 3,3-դիմեթիլ-2-[(1-պենտիլինդազոլ-3-կարբոնիլ) ամինո]բուտանոատ), MMBA(N)-018 (N-(1-կարբամոյիլ-2,2-դիմեթիլպրոպ-1-իլ)-1-պենտիլ-1H-ինդազոլ-3-կարբոքսամիդ), հայտնում է Արմենպրեսը։
Դրանք միջազգային փորձով արդեն իսկ ճանաչվել են որպես վտանգավոր և լայնորեն կիրառվում են անօրինական շրջանառության մեջ։
Փոփոխությունների նպատակն է կանխարգելել թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը ՀՀ տարածքում, համակարգել վերահսկողությունը միջազգային չափանիշներին համապատասխան, թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի զսպման մեխանիզմները դարձնել ավելի խիստ։