30 հունվարի 2025 - 10:48 AMT
Վրաստանի ԱԳ նախարարը ժամանել է Երևան

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով ժամանել է Երևան, որտեղ նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

Բոճորիշվիլիի այցը պաշտոնական է, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Հունվարի 30-ին աշխատանքային այցով Հայաստանի կժամանի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը։

Նախ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։