30 հունվարի 2025 - 11:47 AMT
18–ամյա Գրիգորյանը Մոսկվայում 7 տարվա ազատազրկման է դատապարտվել սպայի սպանության նախապատրաստման գործով

Մոսկվայի զինդատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել 18–ամյա Գագիկ Գրիգորյանին Կուրսկից, որն անցնում է զինվորականի սպանության նախապատրաստման գործով։

2-րդ Արևմտյան շրջանի ռազմական դատարանի դատավոր Ռոման Կիֆորենկոն «Ձախ սոցիալիստական գործողություն» շարժման 18-ամյա ակտիվիստ Գագիկ Գրիգորյանին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման և 40 հազար ռուբլու չափով տուգանքի, հայտնում է «Մեդիազոնա»–ն։

Դատավարությունը տեղի է ունեցել փակ ռեժիմով, ուստի անհայտ է, թե ինչ ժամկետ էր պահանջում դատախազությունը Գրիգորյանի համար՝ լսումների փուլն անցել է առանց ունկնդիրների և լրագրողների:

Կուրսկից 18-ամյա ակտիվիստը մեղադրվել է քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով՝ պետական դավաճանություն (ՌԴ քրեական օրենսգրքի 275-րդ հոդված), ահաբեկչության նախապատրաստում (30-րդ հոդվածի 1-ին մաս, 205-րդ հոդվածի 2-րդ մաս), ահաբեկչական համայնքի մասնակցություն (205.4-րդ հոդվածի 2-րդ մաս), պայթուցիկ նյութերի պահպանում (222.1-րդ հոդվածի 4-րդ մաս) և պայթուցիկ սարքի մաքսանենգություն (226.1-րդ հոդվածի 3-րդ մաս):

Գրիգորյանը կալանավայրից իր նամակներից մեկում գրել է, որ իրեն մեղադրել են «ռուսական բանակի փոխգնդապետի լիկվիդացիայի նախապատրաստման մեջ»: