Global Business & Finance հեղինակավոր ամսագրի կողմից Evoca-ն արժանացել է 2 նոր մրցանակի՝ Most Innovative Digital Bank և Best Mobile Banking։
Այս մրցանակները ևս մեկ անգամ ընդգծում են Evocabank-ի թվային մոտեցումը բանկային ոլորտում՝ առաջարկելով նորարարական, հարմարավետ և անվտանգ լուծումներ։
Ինչո՞ւ Most Innovative Digital Bank in Armenia
Evocabank-ը մշտապես ներդրում է կատարում թվային տեխնոլոգիաների զարգացման մեջ՝ ապահովելով հաճախորդների համար լավագույն թվային բանկային փորձը։ 2024 թվականի ընթացքում Evocabank-ը ներկայացել է նոր նախագծերով ու համագործակցություններով, որոնց արդյունքում իր հաճախորդներին առաջարկեց գերժամանակակից գործիքներ ու ինովացիոն պրոդուկտներ`
· Mastercard Digital քարտը,
· Հայաստանում առաջին միջազգային թվային նվեր քարտը` Mastercard Digital Gift Card-ը
· UnionPay Gold և UnionPay Business քարտեր – Հայաստանում նոր հնարավորություն միջազգային վճարումների համար,
· Թվային հարթակներ ավտովարկավորման համար,
· ArCa Pay-ի հետ համագործակցություն՝ հեշտ ու արագ վճարումների համար և այլն։
Ինչո՞ւ Best Mobile Banking in Armenia
Շատերին թվում է՝ դժվար ու անիրական է ֆինանսական ոլորտում լինել կրեատիվ, սակայն Evocabank-ին տարիներ շարունակ հաջողվում է գտնել out of box լուծումներ: Այդ գաղափարների շարքից է EvocaTOUCH հավելվածը, որը թույլ է տալիս անմիջապես smartphone-ից օգտվել մի շարք բանկային ծառայություններից։
· Փոխանցել գումար հաշիվներին ու քարտերին,
· Վճարել կոմունալ ու այլ ծառայությունների համար,
· Ստանալ արագ վարկեր և կառավարել ավանդները,
· Օգտվել բանկային նորարարական գործիքներից, ինչպիսին է EvocaSHARE-ը և այլն։
Evocabank-ը շարունակում է անցնել թվային բանկինգի սահմանները՝ ստեծելով նոր, ինովացիոն իրականություն։