22 մայիսի 2009 - 17:08 AMT
Եվրոպայի խորհուրդը կքննարկի թուրք-մսխեթացիների խնդիրը
Հունիսի 9-ին Եվրոպայի Խորհրդի նիստին Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ կդիտարկվեն թուրք-մսխեթացիներին հայրենի հողը վերադարձնելու եւ այդ ճանապարհին առկա խնդիրները վերացնելու վերաբերյալ միջոցները:

Ինչպես հայտնել է Ադրբեջանի թուրք-մսխեթացիների ընկերակցության` «Վաթանի» նախագահ Իբրահիմ Բուրհանովը, Ստրասբուրգում առաջիկա քննարկումները շրջադարձային կդառնան թուրք-մսխեթացիների վերադարձի գործում:

2000թ. Եվրոպայի Խորհուրդ մուտք գործելիս Վրաստանը պարտավորվեց թուրք-մսխեթացիներին անպայմանորեն վերադարձնել նրանց մշտական բնակության վայրեր, որտեղից նրանք աքսորվել էին 1944-ին: Մսխեթացիները հիմնականում բնակվում էին Քվեմո-Քարթլի շրջանում, որը սահմանակից է հայաբնակ Սամցխե-Ջավախեթի շրջանին: Ադրբեջանն ու Թուրքիան ջանքեր են գործադրում, որպեսզի վերադարձող մսխեթացիներին բնակեցնեն հենց Ջավախքում, սակայն Թբիլիսին դեռեւս դեմ է այդ ծրագրին: