31 հունվարի 2025 - 18:08 AMT
Հունական Air News-ը Երևանը ներկայացրել է որպես տարվա զբոսաշրջային անակնկալ

Հունական Air News զբոսաշրջային ամսագիրը ծավալուն նյութ է հրապարակել Հայաստանի մասին` մայրաքաղաք Երևանը ներկայացնելով որպես տարվա զբոսաշրջային անակնկալ, հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

Պարբերականը կոչ է անում բացահայտել Երևանը և նրա հմայքը հիմա՝ նախքան այն կդառնա ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը:

«Հայաստանի մայրաքաղաքը զարմացնում է իր յուրահատուկ մշակույթով, ճարտարապետությամբ և համեղ խոհանոցով: Արժե այցելել Հանրապետության հրապարակ, Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիր, Արարատ կոնյակի թանգարանը և Կասկադ՝ քաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկը։ Լավագույն խոհանոցային փորձառությունները սպասում են ձեզ ավանդական ուտեստներով ռեստորաններում։

Բացի այդ, Երևանից մեկօրյա ուղևորության համար իդեալական վայր է Սևանա լիճը, որտեղ կարող եք վայելել զարմանալի բնությունը և այցելել միջնադարյան Հաղարծնի վանքը»,–ասվում է հոդվածում։