Փետրվարի 1-ին շարունակվելու են բուհերի միասնական ընդունելության քննությունները։ Այդ օրը 50 քննական կենտրոնում անցկացվելու է օտար լեզուներից քննությունը, որոնցից 17-ը գտնվում է Երևանում, իսկ 33-ը՝ մարզերում։
Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տվյալներով՝ օտար լեզվի քննությանը մասնակցելու է 6538 դիմորդ։ Մայրաքաղաքում հայտագրված է 2384 դիմորդ, որոնցից 2361-ը հանձնում է անգլերեն, 12-ը՝ գերմաներեն, 7-ը՝ ֆրանսերեն, իսկ 4-ը՝ իսպաներեն։
Մարզերում օտար լեզվի քննություն հանձնելու է 4154 դիմորդ, որոնցից 4091-ը՝ անգլերեն, 43-ը՝ գերմաներեն, 20-ը՝ ֆրանսերեն։
Օտար լեզուների քննության համար նախատեսված ժամանակը 2.5 ժամ է։
Միասնական քննությունների արդյունքները հրապարակվում են քննությունից հետո հինգերորդ օրը՝ բացառությամբ վերջին քննության, որի արդյունքները հրապարակվում են քննությունից հետո երրորդ օրը: