31 հունվարի 2025 - 18:54 AMT
ՀՖՖ-ն բանակցում է հավաքականի գլխավոր մարզչի մի քանի թեկնածուի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է բանակցությունները ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնի հնարավոր թեկնածուների հետ:

Ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ՀՖՖ-ն անում է առավելագույնը՝ ամենաօպտիմալ տարբերակն ընտրելու համար:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գիտակցում է, որ բոլորը հետաքրքրված են Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի նշանակման հարցով։ ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները մի քանի թեկնածուների հետ։

Թեկնածուներից յուրաքանչյուրի հետ ընթանում են անհատական բանակցություններ և հարցազրույցներ, որոնցով պայմանավորված՝ գլխավոր մարզչի վերջնական ընտրությունը ձգձգվում է։ՀՖՖ-ն անում է առավելագույնը՝ ամենաօպտիմալ տարբերակն ընտրելու համար:

Մոտ ժամանակներս արդեն կունենանք հստակություն թեկնածուների շրջանակի հարցում և կներկայացնենք նրանց ՀՖՖ գործադիր կոմիտեի հաստատմանը»,–ասվում է հայտարարության մեջ։