1 փետրվարի 2025 - 10:37 AMT
ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Լիտվայի դեսպանին

ՀՀ–ում Լիտվայի դեսպան Անդրեուս Պուլոկասը, Լիտվայի ԱԳՆ Արևելյան հարևանության դեպարտամենտի տնօրեն Մանթաս Յակիմավիչուսի ուղեկցությամբ, այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության կենտրոնակայան։ Այդ մասին ասվում է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության X-ի էջում։

«Հյուրերը տեղում տեղեկացան առաքելության գործունեության մասին և շնորհավորեցին առաքելության մանդատը երկարաձգելու առթիվ»,- ասվում է գրառման մեջ։

ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարացվել է ևս 2 տարով՝ մինչև 2027–ի փետրվար։