22 մայիսի 2009 - 17:47 AMT
ՀՀԿ-ն կուսակցություններին առաջարկում է ընտրության գնալ «Հանուն Երեւանի» միասնական կոչով
Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Հովհաննիսյանը, խոսելով Երեւանի Ավագանու խորհրդի առաջիկա ընտրությունների մասին, նշեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ժողովրդավարության կարեւորագույն հիմքերից են, եւ մայրաքաղաքում սկսված նախընտրական քարոզարշավը նորմալ հունով է ընթանում:

ՀՀԿ ներկայացուցչի խոսքերով, շատ կարեւոր է, որպեսզի քաղաքային վարչակազմի ընտրության նոր համակարգին անցնելը սահուն ընթանա: Նա նաեւ կարծում է, որ նախընտրական խոստումները պետք է հիմնվեն իրականում իրագործվող ծրագրերի վրա: «Մեր բնակչությունը կքվեարկի այն թեկնածուի օգտին, որն առավել իրատեսական խոստումներ կտա եւ որը քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձ ունի: Միաժամանակ շատ կարեւոր է, որպեսզի մեր նախընտրական խոստումներն իրական հիմք ունենան եւ իրականացման ենթակա լինեն»,- ընդգծել է նա:

Խոսելով կուսակցության վարկանիշի եւ չհամընկնող կանխատեսումների մասին` Արայիկ Հովհաննիսյանը նշել է, որ բացի սոցիոլոգիական հարցումներից, որոնք հայտնի է, թե ինչպես են անցկացվում, գոյություն ունի նաեւ իրական պատկերն արտացոլող պաշտոնական վիճակագրություն:

Կուսակցության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, որոնք մասնակցելու են գալիք ընտրություններին, ՀՀԿ ներկայացուցիչ Արայիկ Հովհաննիսյանն իր գործընկերներին կոչ արեց հանդես գալ «Հանուն Երեւանի» միասնական կոչով: