1 փետրվարի 2025 - 13:36 AMT
Ծանրորդ Սամվել Գասպարյանը` Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար

ՀՀ ծանրամարտի հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը նշանակվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար:

«Մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ սկսելու աշխատանքս հարազատ թիմում ( ֆեդերացիայում), ինչպես մարզական կարիերայիս ընթացքում, այնպես էլ հիմա ծառայելու եմ հանուն մեր պետության ու գալիք հաղթանակների համար։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանին վստահության համար»,–գրել է նա սոցցանցում։

Գասպարյանը սպորտային կարիերան ավարտել է 2024–ին։