Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ է անում բոյկոտել տրանսպորտի սակագնի անհիմն թանակցումը։ Նա 100 դրամ է վճարել տրանսպորտի համար՝ երկու հատ 50 դրամանոց դնելով վարորդի մոտի վահանակին։
Նա այդ մասին տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։
«Շարունակում ենք բոյկոտը։ Ժպտալով վճարում ենք 100 դրամ և օգտվում ենք հանրային տրանսպորտից...Համոզված ենք, որ 100 դրամով հնարավոր կլինի տրանսպորտ պահել։ Եթե ժողովուրդը միասնական լինի՝ կհասնենք մեր ուզածին»,- ասել է նա։
Բոյկոտին են միացել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։