1 փետրվարի 2025 - 15:01 AMT
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում ՀՀ–ն 6 ներկայացուցիչ ունի

Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի փետրվար ամսվա դասակարգման աղյուակում ՀՀ–ն 6 ներկայացուցիչ ունի՝ 3 տղամարդ, 3 կին։

Շանթ Սարգսյանը 64-րդ տեղում է, Հայկ Մարտիրոսյանը` 85-րդ, Հրանտ Մելքումյանը` 99-րդ:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 47-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը` 55-րդ, Աննա Սարգսյանը` 84-րդ։

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, որն այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում 12-րդն է: