ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Վաշինգտոն։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Աննա Հակոբյանը՝ կարճ տեսանյութ հրապարակելով ինքնաթիռից և շնորհակալություն հայտնելով իրեն ծննդյան օրվա առթիվ շնորհավորողներին։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ փետրվարի սկզբին նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ, որտեղ նա կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին և «Ազգային աղոթքի նախաճաշին»: Փաշինյանը ելույթով հանդես կգա գագաթնաժողովում։