1 փետրվարի 2025 - 16:25 AMT
Կենսաթոշակի հետվճարի պետծրագիրը երկարաձգվել է 1 տարով

Կենսաթոշակի հետվճարի պետական ծրագիրը երկարաձգվել է 1 տարով, հայտնում է կառավարությունը։

«Այս ծրագրի մեկնարկից հետո անկանխիկ դրամաշրջանառությունը հատել է 171 միլիարդ դրամը: Նախկին 10-ի փոխարեն նախորդ տարվա սեպտեմբերից հետվճարն արդեն 12 տոկոս է կազմում»,–ասվում է հաղորդագրության մեջ։