3 փետրվարի 2025 - 14:30 AMT
Փաշինյանը Վաշինգտոնում կմասնակցի Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Այցի շրջանակներում վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։

Նախատեսված են նաև մի շարք այլ հանդիպումներ։

Փետրվարի 1–ին Աննա Հակոբյանը կարճ տեսանյութ էր հրապարակել ինքնաթիռից՝ հայտնելով, որ վարչապետ Փաշինյանի հետ մեկնում են Վաշինգտոն։