22 մայիսի 2009 - 18:33 AMT
Հայաստանում նշում են Շառլ Ազնավուրի 85-ամյակը
Մայիսի 22-ին իր ծնունդն է նշում հանրահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Հայաստանում նրա ծնունդը նշել են «Քեզ համար, Հայաստան» համերգներով Լիս Սարյանի եւ շանսոնյեի դուստր Սեդա Ազնավուրի մասնակցությամբ:

Առաջին համերգը կայացավ մայիսի 17-ին Ստեփանակերտում բաց երկնքի տակ հենց Ազնավուրի ներկայությամբ, որին ուղեկցում էր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Համերգը բազմաթիվ հանդիսատեսների հետաքրքրությունն առաջացրեց, նրանք ոգեշնչված էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նշանավոր հայի ներկայությամբ:

Վերջին համերգը կկայանա այսօր երեկոյան Գյումրիում` Վարդան Անեմոնի անվ. Դրամատիկական թատրոնում: Կազմակերպիչները նախատեսլ են, որպեսզի ողջ համերգային ծրագիրը լսելի լինի նաեւ թատրոնի առջեւի հրապարակում: