Եվրահանձնաժողովը փետրվարի 1-ից գործարկվել է Ընդլայնման և Արևելյան հարևանության հարցերով նոր գլխավոր տնօրինությունը, որի պատասխանատվության շրջանակը ներառում է թեկնածու և ԵՄ անդամակցության հավակնող երկրները՝ ընդլայնման և բանակցային գործընթացների շրջանակում։
Նոր կառույցը կընդլայնի ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցության շրջանակը՝ ընդգրկելով նաև Արևելյան հարևանության ծրագրում ներգրավված պետություններին, որոնց թվում են Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը, հայտնում է Եվրահանձնաժողովը։
Ընդլայնման և Արևելյան հարևանության հարցերով նոր գլխավոր տնօրինությունը, ի թիվս այլ հարցերի, զբաղվելու է նաև ԵՄ անդամ երկրներում հաղորդակցման հարցերով, ինչպես նաև գործընկեր պետություններին ԵՄ ընդլայնման առավելությունների մասին իրազեկելով: