22 մայիսի 2009 - 20:41 AMT
NCC of USA-ն կոչ է անում Նենսի Փելոսիին ամեն ինչ անել Հայոց ցեղասպանության հռչակագիրն ընդունելու համար
ԱՄՆ Քրիստոնեկան եկեղեցիների ազգայյին խորհուրդը (NCC of USA) կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին ամեն ինչ անել Հայոց ցեղասպանության հռչակագրի ընդունման համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն (ANCA): ԱՄՆ Քրիստոնեական եկեղեցիների խորհրդի գլխավոր քարտուղար Մայքլ Կիննամոնը մայիսի 20-ին նամակ է ուղարկել, որում հաստատել է կազմակերպության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում եւ անընդունելի է համարել այն հանգամանքը, որ ԱՄՆ վարչակազմը մինչեւ այժմ չի ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Կազմակերպության նախագահը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների իրական կարգավորման համար բոլոր կողմերը, այդ թվում Սպիտակ տունը եւ ԱՄՆ Կոնգրեսը պետք է ընդունեն «1915թ. դեպքերն արտացոլող տերմին` Ցեղասպանություն»:

Իր հերթին ԱՄՆ Քրիստոնեական եկեղեցիների խորհրդի նախագահ, արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանը խոր հիասթափություն է հայտնել նրա հետ կապված, որ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման ԱՄՆ հայկական համայնքին ապրիլի 24-ի իր ուղերձում չի արտասանել «ցեղասպանություն» բառը: