6 փետրվարի 2025 - 17:44 AMT
ՄՊՀ նախագահը կմասնակցի ԵԱՏՄ մրցակցային մարմինների հանդիպմանը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա: Նա կմասնակցի ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի նախարարի «5+1» ձևաչափով հանդիպմանը:

Քննարկվելու են մրցակցային մարմինների միջև փոխգործակցության ընդլայնմանն ուղղված միջոցառումները, անդրսահմանային շուկաներում մրցակցային իրավիճակի գնահատմանը, այդ թվում՝ մրցակցության վրա ներքին շուկայի պաշտպանության միջոցառումների ազդեցություններին առնչվող և այլ հարցեր, ինչպես նաև անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների առաջարկները: