Փետրվարի 6-ին Երասխ գյուղի շրջանաձև խաչմերուկի տներից մեկում տեղի է ունեցել պայթուն: Ըստ ՆԳՆ փրկարար ծառայության՝ դեպքի վայր է ուղարկվել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գործարանային փողոցի բնակարաններից մեկում 20 կգ-անոց գազի բալոնից արտահոսք է եղել, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել։ Վիրավորները՝ Է․ Ա․-ն (ծնված 2007 թ.), Ա․ Ա․-ն (ծնված 1976 թ.) և Թ․ Խ․-ն (ծնված 1969 թ.), տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Փրկարարներն ապահովել են հերթապահություն մինչև գազի բալոնի ամբողջական պարպվելը։ Պայթյունի հետևանքով վնասվել են տան դռներն ու պատուհանները։