22 մայիսի 2009 - 21:44 AMT
Թուրքերն Ադրբեջանի՞ց են իմացել են, թե ինչպես ստեղծեն պետություն
«Մեկ ազգության տարբեր ներկայացուցիչներ չեն կարող տարբեր հետաքրքրություններ ունենալ: Հնարավո՞ր է արդյոք, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ վնասի Ադրբեջանի հետ հարաբերություններին: Կարո՞ղ է արդյոք հայ-թուրքական սահմանը, որը փակվել էր Թուրքիայի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի պատճառով, բացվել: Այս բոլոր հարցերն ունեն մեկ պատասխան. Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կարող է փոխվել, բայց Ադրբեջանի նկատմամբ մեր քաղաքականությունը միշտ անփոփոխ կմնա»,- գրում է թուրքական Today's Zaman թերթը «Ի՞նչ է նշանակում Արդբեջանը Թուրքիայի համար» հոդվածում:

Հոդվածի հեղինակ Մումթազեր Թյուրքոնի կարծիքով, Թուրքիան կառուցում է իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ` հաշվի առնելով ղարաբաղյան հիմնահարցը եւ Ադրբեջանի շահերը: «Ժամանակակից Թուրքիայի կայացման մեջ մեծ դեր ունեն նաեւ ադրբեջանցիները: Թե ինչպես ստեղծել պետություն, թուրքերն իմացել են Ալի Հուսեյնզադեից, Մամեդ Էմին Ռասուլաձեից եւ ադրբեջանական այլ լուսավորիչներից: Ադրբեջանցիների պետականության փորձն ավելի հարուստ է եւ հնչեղ, քան թուրքերինը: Մեկ այլ կողմից, անատոլիական թուրքերը պետություն ստեղծելու երկար պատմություն ունեն»,- ընդգծել է Թյուրքոնը: