7 փետրվարի 2025 - 12:23 AMT
Վարչապետը Heritage հիմնադրամում կարևորել է երկկողմ փոխգործակցության զարգացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ամերիկյան ռազմավարական հետազոտությունների Heritage հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման համատեքստում կարևորվել է երկկողմ փոխգործակցության զարգացումը տնտեսության, էներգետիկայի, ներդրումների, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ:

Փաշինյանը տիկնոջ հետ գտնվում է Վաշինգտոնում։ Նա մասնակցելու է Միջազգային կրոնական ազատության 5-րդ ամենամյա գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։