7 փետրվարի 2025 - 15:11 AMT
Օսլոյում կայացել է ՀՀ և Նորվեգիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Նորվեգիա, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Օսլոյում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը, կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Նորվեգիայի ԱԳ նախարար Բարթ Էյդենի առանձնազրույցը։

Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Այցի օրակարգը ներառում է քննարկումներ նաև խորհրդարանական և փորձագիտական շրջանակների հետ: