8 փետրվարի 2025 - 13:18 AMT
Պապիկյանը մեկնել է Հնդկաստան

Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հնդկաստանի Հանրապետություն, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Այցն աշխատանքային է։

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ 2023-24 ֆինանսական տարում հնդկական ռազմարդյունաբերության արտադրանքի հիմնական ներմուծողները եղել են ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Հայաստանը, հայտնում է ։

2024-ի նոյեմբերին հնդկական Indian Defence Research Wing պարբերականը հայտնել էր, որ Հնդկաստանը սկսել է Pinaka հրթիռային համակարգերի մատակարարումը Հայաստանին՝ ընդգծելով, որ այն համընկել է հնդկական AKASH հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարման հետ։