8 փետրվարի 2025 - 13:23 AMT
Մաքսային կցորդ․ Լարսը դեռևս է փակ է բեռնատարների համար

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար: Այդ մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Նրա փոխանցմամբ` ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։

Հակոբյանը նաև հայտնել է, որ ճանապարհը մնում է փակ միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար: