10 փետրվարի 2025 - 10:08 AMT
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայում: Նա կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին:

Նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: