Փետրվարի 8-ի երեկոյան Լոս Անջելեսի Fairmont Century Plaza-ում կայացած Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի (Producers Guild of America Awards) և Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի (DGA Awards) մրցանակաբաշխությունների արդյունքում ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակներին, գրում է Deadline–ը։
Ֆիլմում հանդես են եկել հայ դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը:
Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի մրցանակին հավակնում էին նաև «Բրուտալիստը», «Բոլորովին անհայտը», «Կոնկլավը», «Դյունա. մաս երկրորդ»-ը, «Էմիլիա Պերեսը», «Իրական ցավը», «Սեպտեմբերի 5»-ը, «Սուբստանցիան» և «Չարիքը» ֆիլմերը։
Նշվում է, որ այս մրցանակաբաշխությունների արդյունքները կարող են ազդել «Օսկարի» արդյունքների վրա։
Ավելի վաղ «Անորա» ֆիլմը Critics Choice Awards-ում արժանացել էր «Լավագույն ֆիլմ» մրցանակին։
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ՝ ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը Կաննի 2024 թվականի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին է արժանացել: