22 մայիսի 2009 - 23:05 AMT
Բաց հասարակության ինստիտուտը զեկույց է ներկայացրել հայկական բանտերում իրավիճակի մասին
Այսօր տեղի է ունեցել հայկական բանտերում իրավիճակի մասին զեկույցի շնորհանդեսը, որը նախապատրաստվել էր Բաց հասարակության ինստիտուտի (Սորոսի հիմնադրամի) եւ Հայաստանի ոստիկանության համատեղ ուժերով: Տեղում իրավիճակին ծանոթանալու համար դիտարկման խմբին հնարավորություն էր ընձեռվել տարվա ընթացքում առանց նախազգուշացման այցելել ողջ երկրի կայանավայրեր: Դիտարկման խմբի նախագահ Սուրեն Իսկանդարյանի խոսքերով, հետազոտության ընթացքում նրանք հիմնականում ուշադրություն են դարձրել մարդու իրավունքների խախտման դեպքերի եւ կալանավորների նկատմամբ վերաբերմունքի վրա:

Զեկույցում նաեւ տեղեկություն էր ներկայացվել բանտերում հիգիենայի, սննդի, հանգստի վերաբերյալ: «Դիտարկման աշխատանքի ընթացքում մենք պարզել ենք, որ խնդիրներ կան կալանավորների սննդի հարցում, - պատմել է դիտարկման խմբի անդամ Անի Ներսիսյանը, - իսկ Հայաստանի որոշ բանտերում, սննդամթերքի համար միջոցների անբավարարության պատճառով բանտարկյալներին կերակրում են օրը մեկ անգամ, սահմանված երեք անգամի փոխարեն»: