23 մայիսի 2009 - 00:29 AMT
Ժողովրդական եւ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունները կոչ են արել կեղծումներ թույլ չտալ
Հայաստանի Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Հրաչ Վարդապետյանը եւ Հայաստանի Աշխատավորական սոցիալիստական կուսակցության առաջնորդ Մովսես Շահվերդյանը համաձայն են, որ Հայաստանի քաղաքական դաշտը դեռեւս չի կայացել, քանի որ գաղափարախոսական տարբերություն չկա քաղաքական ուժերի միջեւ:

Հրաչ Վարդապետյանը բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների կոչ է արել գոնե այս անգամ թույլ չտալ կեղծումներ եւ մտածել երկրի հեղինակության մասին: