13 փետրվարի 2025 - 16:00 AMT
Պեսկով․ Պուտինն ու Թրամփն Ուկրաինայում խաղաղ կարգավորման հնարավորություն են տեսնում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը համակարծիք են, որ Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր է լուծել խաղաղ ճանապարհով։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կա համաձայնություն, որ այս կարգավորումը հնարավոր է խաղաղ բանակցային ճանապարհով, պետք է սպասել համատեղ աշխատանքի արդյունքներին», – նշել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի 12–ին՝ տևելով մոտ մեկ ու կես ժամ։ Քննարկվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքացիների փոխանակման, ինչպես նաև Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցերը։

Բացի այդ, ՌԴ և ԱՄՆ նախագահները խոսել են Մերձավոր Արևելքի կարգավորման, իրանական միջուկային ծրագրի զարգացման և ռուս-ամերիկյան տնտեսական հարաբերությունների մասին։ Զրույցի ավարտին Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները, այդ թվում՝ հանդիպում կազմակերպելու հնարավորության շուրջ։

Photo. AP