Ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը դադարեցնում է գործունեությունը։ Տնօրինության հայտարարության մեջ խոսվում է ֆինանսական դժվարությունների մասին։
«Երկար տարիներ շարունակվող ֆինանսական խնդիրների պատճառով այլևս հնարավոր չէ շարունակել աշխատանքը նախորդ ձևաչափով։ Չնայած անհրաժեշտ ռեսուրսներ ապահովելու մշտական ջանքերին՝ ֆինանսական դժվարությունները ստիպել են կայացնել այս բարդ որոշումը»,–ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Turan-ը»։
Տնօրեն Մեհման Ալիևը հայտարարել է, որ գործակալությունը կվերադառնա նոր ձևաչափով։
Turan լրատվական գործակալությունն ադրբեջանական այն սակավաթիվ լրատվամիջոցներից էր, որտեղ երբեմն ընդդիմադիր բնույթի նյութեր էին հրապարակվում։