Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի զոհերից դեռևս չհուղարկավորված մարմինների փոքրաթիվ դեպքեր կան, որոնց հուղարկավորությունը վերջին շրջանում իրականացվել է։
«Միջգերատեսչական խմբի շրջանակներում ամեն մարդ իր գործառույթները տանում է, որպեսզի այս գործընթացում հնարավորինս մեղ, ճիշտ և բոլոր հանգամանքները հաշվի առնելով կարողանանք, ի վերջո, բոլոր աճյունները հուղարկավորել»,– նշել է նախարարը, գրում է Aysor.am-ը։
Նրա խոսքով՝ այն դեպքերում, երբ ծնողները տվել են իրենց համաձայնությունը, հուղարկավորությունը նրանց կողմից է իրականացվել։
«Այն դեպքերում, երբ նույնականացումն իրականացվել է, բայց ծնողները, հարազատները չեն ընդունում արդյունքները, այս մասով դեռ աշխատանքները շարունակվում են։ Երբ քննարկման արդյունքը լինի, ես իմ լիազորությունների շրջանակում տեղյակ կպահեմ»,– հավելել է Ավանեսյանը։
Նախարարը հրաժարվել է որևէ կոնկրետ թիվ հրապարակել։
2024–ի դեկտեմբերի տվյալներով 44-օրյա պատերազմից հետո դեռևս 89 նույնականացված և չհուղարկավորված մարմին և մասունքներ կան։ Ծնողները հրաժարվում են ընդունել ԴՆԹ փորձաքննության արդյունքները։